None
PT
The Journal.ie. Իռլանդիայում նախկին ապաստարանի պեղումների ժամանակ հայտնաբերել են նորածինների աճյուններ
[]
NEWS.am (Հայերեն)
Իռլանդիայի Գոլուեյ կոմսության Թուամ քաղաքում գտնվող մայրերի և երեխաների նախկին ապաստարանի տարածքում հայտնաբերվել է գրեթե 100 նորածնի աճյուն։ Այս մասին հայտնել է իռլանդական The Journal.ie առցանց պարբերականը՝ հղում կատարելով Office of the Director of Authorised Intervention Tuam (ODAIT)-ի վարչությանը։«Նոր տվյալները նախորդ տարվա ընթացքում հայտնաբերված 77 աճյուններին ավելացրել են ևս 22-ը», — նշվել է հրապարակման մեջ։Տեղեկացվել է, որ տարածքում պեղումները շարունակվում են։ Հնագետներն ու մասնագետներն աշխատանքները սկսել են անցյալ տարվա հուլիսի 14-ին՝ ուսումնասիրելով հուշահամալիրի այգու շուրջ գտնվող հատվածները։