None
ET
23. Քննարկում ենք #PANDORAPAPERS հետաքննությունը | Ի՞նչ են բացահայտել «Հետքի» լրագրողները
[]
Hetq
Հոկտեմբերի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) և իր գործընկեր լրատվամիջոցները հրապարակեցին Pandora Papers անվամբ՝ համաշխարհային լիդերներին և մեծահարուստներին պատկանող օֆշորային ընկերությունների փաստաթղթերի արխիվը։ Այս արտահոսքը ներառում է օֆշորային ընկերություններ գրանցող և կորպորատիվ ծառայություններ մատուցող 14 ընկերություններից շուրջ 12 մլն փաստաթուղթ, 3 տերաբայթ տեղեկատվություն։ Հայաստանից այս ցանցային հետաքննությանը մասնակցել է «Հետքը»։ Pandora Papers-ում կան նաև հայ պաշտոնյաներ։ Կարդացեք Օֆշորներում թափառող հայկական հանքերը Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts
['լրագրողները'
'հետաքննությունը'
'23'
'բացահայտել'
'ենք'
'քննարկում'
'pandorapapers'
'են'
'ինչ'
'հետքի']